Պետական հաստատությունների ղեկավարները, նաեւ համայնքների ղեկավարներն ու քաղաքապետերը արդեն սկսել են կրթական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ ժողովներ անցկացնելը, որոնց ժամանակ համապատասխան հրահանգ են տալիս, այն է՝ ձայնը տալ գործող նախագահ Սերժ Սարգսյանին:

Այդ մասին այսօր՝ հունվարի 25-ի մամուլի ասուլիսում հայտնել է նախագահի  թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության  առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը չի հավատում, թե Սերժ Սարգսյանը տեղյակ չէ, որ, օրինակ, ԵՊՀ-ում իր օգտին քարոզչություն է տարվում, որ սոցապահովության ոլորտի աշխատակիցները տնից տուն են գնում եւ նրա օգտին քարոզչություն իրականացնում.  «Ես պահանջում եւ միաժամանակ խնդրում եմ, որպեսզի գործող նախագահը հերքի կամ հաստատի տվյալ տեղեկատվությունը: Նա պետք է պատժի մեղավորներին:  Սերժ Սարգսյանը չպետք է հրապարակային պատասխանի հարցին: Նա պետք է պատժի մեղավորներին»: Հովհաննիսյանը նաեւ նշել է, որ անկախ նրանից՝ ինչ կպատասխանի գործող նախագահը, պատասխանատուն նա է, քանի որ այդ ամենը  առանց նրա գիտության չի կատարվում:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am