Հայաստանի Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի բնակիչները եւ «Մեղրաձորում ոչ ցիանիդին» քաղաքացիական նախաձեռնությունը այսօր՝ հունվարի 25-ին, բողոքի ակցիա անցկացրին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց` ընդդեմ Մեղրաձորում ֆաբրիկայի կառուցման, որտեղ ոսկի են կորզելու ցիանիդի միջոցով:
Նշենք, որ Մեղրաձորը գտնվում է Հանքավանի առողջարանային գոտու մոտ: Այնտեղ ներկայում շահագործվում է ոսկու հանքավայր, սակայն «Մեղրաձոր Գոլդ» ընկերությունը որոշել է նաեւ արտադրություն կազմակերպել: Թեեւ ընկերությունում հավաստիացնում են, որ արտադրությունը ամբողջովին անվտանգ է, բնապահպանների կարծիքով՝ առկա են ռիսկեր: Օրինակ, եթե ինչ-ինչ պատճառներով ցիանիդի արտահոսք տեղի ունենա,ապա Մեղրաձոր, Մարմարիկ, Աղավնաձոր, Հրազդան բնակավայրեը կհայտնվեն վտանգի առջեւ: Կվտանգվեն նաեւ Մարմարիկ եւ Հրազդան գետերը:





























