Հունվարի 24-ին, ժամը 09.15-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Թբիլիսյան խճուղում վրաերթի է ենթարկել 46-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ»:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նույն օրը, ժամը 17.50-ին, ճանապարհային ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «աջ այտոսկրի քունքային շրջանի սալջարդ, քթի կոտրվածք» ախտորոշմամբ նույն հիվանդանոց բուժօգնության է դիմել նաեւ վարորդը:
Կատարվում է քննություն:





























