Հունվարի 24-ին, ժամը 08.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում  հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Ձորագյուղ  գյուղի բնակչուհի, 1975 թ. ծնված Լաուրա  Հ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա թունավորվել է ինքնաշեն գազի վառարանից արտահոսած շմոլ գազից:

Կատարվում է հետաքննություն: