Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախարարների կաբինետում 4 փոփոխություն է կատարել, որոնցից մեկը խիստ մտահոգել է Դինքի սպանության գործի բացահայտման կողմնակիցներին։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ներքին գործերի նախարար է նշանակել Մուամեր Գյուլերին, ով Հրանտ Դինքի սպանության ժամանակ Ստամբուլի նահանգապետն էր։ Նրա դեմ որպես կասկածյալ, ծառայողական անփության համար դատական գործ հարուցելու պահանջ էր ներկայացվել։

Ազգային կրթության նախարար է նշանակվել խորհրդարանի Ազգային կրթության հանձնաժողովի նախագահ Նաբի Ավջըն, Առողջապահության նախարար՝ Էդիռնեից ընտրված պատգամավոր Մեհմեդ Մուեզինօղլուն, Մշակույթի եւ տուրիզմի նախարար՝ իշխող «Արադարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Օմեր Չելիքը։