«Նաիրիտ» ընկերության գույքի բռնագանձման հարցը հայտնվել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության վարույթում: Այդ մասին այսօր՝ հունվարի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը:

«Նաիրիտի» դեմ գույքի բռնագանձման հայտ են ներկայացրել «ՀայՌուսգազարդը» եւ «ՎՏԲ Հայաստան բանկը», ընդհանուր պարտքը կազմում է մոտ 1,5 մլրդ դրամ:

Ըստ Մ. Պողոսյանի՝ փորձում են գրաֆիկներ ստեղծել, որպեսզի «Նաիրիտը» կարողանա աստիճանաբար պարտքերը մարել, քանի որ այս գործարանի աշխատանքը մեծ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսական համակարգի համար: