«Հայէլեկտրո» ընկերության հանրակացարանի հարցով 78 կատարողական վարույթ է հարուցվել: Այդ մասին այսօր՝ հունվարի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը: Նրա խոսքով՝ աճուրդի գործընթացը շարունակվում է, սակայն հանրակացարանում բնակվում են 63 ընտանիքներ: Դրանք կամ Ադրբեջանից բռնագաղթած փախստականներ են, կամ գործարանի նախկին աշխատակիցներ, որոնք այդ շենքում բնակվում են արդեն 20 տարի;
«Մենք պայմանագրում հստակ ֆիքսել ենք՝ մինչեւ բնակիչները չապահովվեն հանրակացարանով, շենքը սեփականատիրոջը չենք հանձնի, վտարում չենք իրականացնի»,- ասաց Մ. Պողոսյանը:
Նրա տեղեկացմամբ՝ ներկայում կառավարությունում քննարկվում է բնակիչներին կացարանով ապահովելու հարցը:




























