Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հունվարի 24-ի հրամանով Երեւան-Վանաձոր եւ Վանաձոր-Երեւան ուղղությամբ միկրոավտոբուսային երթուղիներում վերականգնվել է նախկին փոխադրավարձը՝ 1200 դրամ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից՝  որոշման համար հիմք է ընդունվել ինչպես այս հարցի կապակցությամբ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի առաջարկությունը եւ եզրակացությունն, այնպես էլ բազմաթիվ քաղաքացիների բողոքները:

Հիշեցնենք, որ  2012 թվականի հունիսին Երեւան-Վանաձոր եւ հակառակ ուղղությամբ՝ Վանաձոր-Երեւան, միկրոավտոբուսային երթուղիներում փոխադրավարձը բարձրացվել էր եւ սահմանվել 1400 դրամ: