Հայաստանի ԿԳ նախարարությունը եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում են բաց մրցույթ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Համաձայն «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետի եւ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի կանոնադրության 38 եւ 39-րդ կետերի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (այսուհետեւ ՀԱԱՀ) ռեկտորն ընտրվում է բաց մրցույթի կարգով` ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդում` գաղտնի քվերակությամբ 5 տարի ժամկետով:
Մրցույթն անց է կացվում ՀԱԱՀ հիմնադրամի ռեկտորի ընտրության մասին ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի կողմից 2013թ. հունվարի 22-ին հաստատված կանոնակարգին համապատասխան (թեկնածուները կանոնակարգին կարող են ծանոթանաալ ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղարությունում):
ՀԱԱՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն գիտությունների դոկտորի գիտական աստիճան, պրոֆեսորի գիտական կոչում:





























