Այս գիշեր Հայաստանի արեւմտյան շրջաններում սպասվում են տեղումներ, վաղը` ցերեկը, հանրապետության ողջ տարածքում օդերեւութաբանները կանխատեսել են առանց տեղումների եղանակ: Հանրապետության շատ շրջաններում տեղումներ` տեղ-տեղ առատ, սպասվում է կիրակի օրը: Առանձին վայրերում կդիտվի քամու ուժգնացում` մինչեւ 15-20 մ/վ, ճանապարհներին` մերկասառույց, տեղ-տեղ ձնաբուք եւ մառախուղ:

«Հայպետհիդրոմետի» տվյալներով` Երեւանում այս գիշեր սպասվում են տեղումներ, որոնք կդադարեն առավոտյան: Գիշերը մայրաքաղաքում կլինի  0+2, ցերեկը`+7+9 ջերմաստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում. 

Շիրակում. գիշերը` -5-10, ցերեկը` +2+7,

Կոտայքում. գիշերը` -2-7, ցերեկը` +2+7,

Գեղարքունիքում. գիշերը` -2-7, ցերեկը` +2+7,

Լոռիում. գիշերը` -1+2, ցերեկը` +7+12,

Տավուշում. գիշերը` 0+5, ցերեկը` +13+18, 

Արագածոտնի լեռներում. գիշերը` -5-10, ցերեկը` +2+7, 

Արագածոտնի նախալեռներում. գիշերը` -1+2, ցերեկը` +6+10, 

Արարատում. գիշերը` -2+2, ցերեկը` +6+10,

Արմավիրում .գիշերը` -2+2, ցերեկը` +6+10,

Վայոց ձորի լեռներում. գիշերը` -3-8, ցերեկը` +2+7, 

Վայոց ձորի նախալեռներչում. գիշերը` -2+2, ցերեկը` +6+10, 

Սյունիքի հովիտներում. գիշերը` +2+7, ցերեկը` +15+18, 

Սյունիքի նախալեռներում. գիշերը`  0+5, ցերեկը` +8+13, 

Լեռնային Ղարաբաղում. գիշերը` +2+4, ցերեկը` +15+18: