2012 թ. դեկտեմբերին Հայաստանում առեւտրի շրջանառությունը կազմել է մոտ 350 մլրդ դրամ (մոտ 850 մլն դոլար): Հիմնվելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության այս տվյալի վրա՝ կարելի է մոտավորապես հաշվել, թե Ամանորին նախապատրաստվելիս մեր քաղաքացիները ինչքան առեւտուր են իրականացրել:
Նշենք, որ «սովորական» ամիսներին առեւտրի շրջանառությունը կազմում է մոտ 200 մլրդ դրամ: Այսինքն՝ միայն դեկտեմբերին լրացուցիչ 150 մլրդ դրամի (մոտ 370 մլն դոլար) առեւտուր է իրականացվել: Սա մոտավորապես համընկնում է նախկինում մեր կողմից կատարած կանխատեսմանը:
Այսինքն՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի միջինը Ամանորին նախապատրաստվելու համար ծախսում է 150 դոլար, կամ 1 ընտանիքի հաշվով՝ 500-600 դոլար:
Նշենք, որ 2012 թ. դեկտեմբերի առեւտրի շրջանառությունը մոտ 5%-ով գերազանցում է 2011 թ. դեկտեմբերի առեւտրի շրջանառությանը:




























