«ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ս. Բարխուդարյանից ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում 2013թ. հունվարի 24-ին ահազանգ է ստացվել, որ Րաֆֆու 33 շենքի մոտ խոչընդոտում եւ չեն թողնում նախընտրական բուկլետներ բաժանել:
Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստվող նյութերի ընթացքում ոստիկանության նշված բաժին է հրավիրվել Ս. Բարխուդարյանը, ով հրաժարվել է ներկայանալ` պատճառաբանելով, որ զբաղված է:
Միջոցներ են ձեռնարկվում` դեպքի իրական հանգամանքերը պարզելու ուղղությամբ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























