Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը «Ալյումինա Քորփորեյշն» ՍՊԸ-ին ետ է վերադարձրել ՀՀ Կոտայքի մարզի Թեժասարի նեֆելինային սիենիտների հանքավայրի նախագիծը՝ լրամշակման նպատակով:  Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Նշենք, որ նեֆելինային սիենիտներն օգտագործվում են ալյումինի արտադրության նպատակով: Թեժսարի նեֆելինային սիենիտների հանքավայրը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում, Հրազդան երկաթուղային կայարանից 32կմ հյուսիս-արեւմուտք:

Ըստ ներկայացված նախագծի` հանքավայրին կից պետք է կառուցվի ջարդիչ կայան, հարստացուցիչ ֆաբրիկա եւ պոչամբար: Սակայն այնքան էլ պարզ չէ, թե ինչ ազդեցություն կթողնի հանքավայրի շահագործումը մոտակայքում գտնվող Հանքավանի եւ Ծաղկաձորի հանգստյան գոտիների վրա: