Վլադիմիր Պուտինն իր օրակարգ կվերադարձնի ակտիվ մարզական միջոցառումները:
Ըստ նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի` Պուտինը կշարունակի իր ակտիվ հոբբիները, հայտնել է նա «Իզվեստիային»:
Նախագահի աշխատակազմի մեկ այլ աղբյուր հայտնել է, որ 2013թ. նախագահը նախատեսում է նաեւ ակվալանգով սուզվել, հոկեյ խաղալ եւ այցելել անտարկտիկական կայան:
2012թ. սեպտեմբերին Վլադիմիր Պուտինն ընդունել էր ՌԴ-ի եւ Չիլիի անտարկտիկական կայան այցելելու Չիլիի նախագահ Սեբաստիան Պինիերի առաջարկը:
Ավելի վաղ լրատվամիջոցները ենթադրում էին, որ 60-ամյակից հետո Պուտինը կփոխի «մարզիկ նախագահի» կերպարը:
Պետության ղեկավարը զբաղվում է նաեւ դահուկասահքով եւ ըմբշամարտով:





























