Մայրաքաղաքային Gazoil City բնակելի համալիրի ղեկավար Դամիր Գիսմատուլինին կալանավորել են հենց դատարանի դահլիճում:

Ընկերության ղեկավարը հայտարարել է իր անմեղության մասին: Նա  նաեւ ասել է, որ շենքում վերանորոգում կատարող աշխատողների մասին ոչինչ չի իմացել, հաղորդում է LifeNews-ը: Մեղքն ընդունելու դեպքում Գիսմատուլինին սպառնում է մինչեւ յոթ տարվա ազատազրկում:

«Նովի ռեգիոնը», վկայակոչելով Մոսկվայի իրավապահ մարմինների աղբյուրին, հայտնում է, որ շենքում հրդեհի ժամանակ զոհվել էին Միջին Ասիայից եկած աշխատողներ: 

Հիշեցնենք, որ Մոսկվայի հարավ-արեւմուտքում նորակառույց Gazoil City-ում հունվարի 26-ին հրդեհ էր բռնկվել: Զոհվել էր ինը մարդ  (առողջապահության նախարարությունը հայտնել էր 10 զոհերի մասին):

Շենքի կառուցողն էր «Տաշիր քոնսթրաքշն» շինարարական ընկերությունը: Շենքը 20-26 հարկանի է, այն շահագործման էր հանձնվել 2012թ. ամռանը: «Տաշիրում» հայտնել էին, որ  զոհերն ապօրինաբար են գտնվել գրասենյակային կենտրոնի երկրորդ մասնաշենքում: