Հունվարի 28-ի, լույս 29-ի առավոտյան, Կապանի իր տանը մահացել է գրող, գրականագետ, բանաստեղծ ու փիլիսոփա, բանասիրության դոկտոր Վաչե Եփրեմյանը: Նրա եղբայրը` Ավագ Եփրեմյանը եւս բանաստեղծ է, ով Facebook-ի իր էջում գրել է. «Ախպերս մահացավ, մարդիկ, Վաչիկս, Վաչե Եփրեմյանը»:
Վաչե Եփրեմյանն իր ուրույն տեղը թողեց հայ գրականության մեջ, ով հայտնի է նաեւ իր մի շարք հրապարակախոսություններով:
Նա իր «Պարականոն քրեստոմատիա»-ում մասնավորապես, գրում է. «Գրել չգիտես, մի պղծիր թղթի ճերմակությունը: Խոսել չգիտես, զահլա մի՛ տար: Սովորիր, նոր արա: Ո՞վ ասաց, թե գրելը, բան ասելը, սեփական ըմբռնում ունենալը ատոմային ֆիզիկայից հեշտ բան է»:
Նշենք, որ Վաչե Եփրեմյանի հեղինակած «Կոկտեյլ` դեկտեմբերի 21-ով կամ տարօրինակ տարեգրություն» պատմվածքը 2012-ին ճանաչվել էր լավագույն պատմվածք:





























