Ամենասիրված խորհրդային ռեժիսորներից մեկը համարվող Լեոնիդ Գայդայն այսօր կդառնար 90 տարեկան: Google ընկերությունը իր հարգանքի տուրքն է մատուցել կատակերգության վարպետին` հոբելյանի առթիվ հատուկ doodle մշակելով:
Նկարի վրա Գայդայի հայտնի հերոսներն են, որոնց հայ հասարակությունը ճանաչում է որպես «չաղ», «ցանցառ» «Նիկուլին», իսկ լոգոտիպի կենտրոնում արդեն ռեժիսորի գրաֆիկական պատկերն է:
Լեոնիդ Գայդայի ամենահայտնի ֆիլմերից են «Օպերացիա «Ի» եւ Շուրիկի այլ արկածները», «Կովկասի գերուհին», «Ադամանդե ձեռքը», «Իվան Վասիլեւիչը փոխում է մասնագիտությունը»: Այդ ֆիլմերի բազմաթիվ արտահայտությունները թեւավոր են դարձել եւ կիրառվում են մինչ օրս:
«Կինոկատակերգությունում պետք է լինի հնարավորինս քիչ խոսք, իսկ եղածներն էլ պետք է լինեն հակիրճ, հստակ, դիպուկ եւ թիրախին հարվածող»,-ասել է Գայդայը:





























