Հանրապետականների 0,8 տոկոսը կքվեարկի Րաֆֆի Հովհաննիսյանին օգտին: Այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կանխատեսում արեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նրա ներկայացմամբ` գալիք ընտրությունների վերաբերյալ որոշում ունեցողների  նախապատվությունները քարոզարշավի մեկնարկին այսպիսին է. ՀՀԿ-ից Սերժ Սարգսյանի օգտին կքվեարկի 20,7 տոկոսը, ԲՀԿ-ից Սերժ Սարգսյանի օգտին կքվեարկի 4,2 տոկոսը, ՀԱԿ-ից` 0,1 տոկոսը, ՀՅԴ-ից` 0,4 տոկոսը, ՕԵԿ-ից` 0,2 տոկոսը:

Րաֆֆի Հովհաննիսյանին օգտին ՀՀԿ-ից կքվեարկի 0,8 տոկոսը, ԲՀԿ-ից`  3,4  տոկոսը, ՀԱԿ-ից` 0,5 տոկոսը, «Ժառանգությունից»` 1,7 տոկոսը, ՀՅԴ-ից` 0,4 տոկոսը, ՕԵԿ-ից` 0,1 տոկոսը:

ՀՀԿ-ից Պարույր Հայրիկյանի օգտին կքվեարկի 0,1 տոկոսը, ԲՀԿ-ից` 0,6 տոկոսը, ՀԱԿ-ից` 0,1 տոկոսը, «Ժառանգությունից»` 0,1 տոկոսը, ՀՅԴ-ից` 0,1 տոկոսը, ՕԵԿ-ից` 0,1 տոկոսը:

Հրանտ Բագրատյանի օգտին, ըստ հարցման արդյունքների` ՀՀԿ-ից քվեարկելու է հարցման մասնակիցների 0,1 տոկոսը, ԲՀԿ-ի էլեկտորատից` 0,1 տոկոսը, ՀԱԿ-ից` 0,9 տոկոսը, «Ժառանգությունից»` 0,1 տոկոսը, ՀՅԴ-ից` 0,1 տոկոսը, ՕԵԿ-ից` 0,1 տոկոսը:

Ի դեպ, այդ տվյալներն ստացվել են 2013թ-ի հունվարի 18-19-ը ազգաբնակչության  սեռա-տարիքա-կրթական կառուցվածքի համաչափ 1650 չափահաս բնակչի հարցման արդյունքում, որոնց գտնելու համար  առաջարկ է արվել 2320 հոգու, նրանցից 670-ը (29 տոկոսը)  հրաժարվել են պատասխանել` քաղաքականությամբ չհետաքրքրվելու պատճառով:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am