«КІА Optima» մեքենան  Դեթրոյտում  Հյուսիսամերիկյան միջազգայն ավտորահում(NAIAS)  «Road & Travel Magazine» ամսագրի վարկածով ճանաչվել է «2013թ. միջազգային ավտոմեքենա»:

«Optim»-ի դիզայնը, ժամանակակից  տեխնոլոգիաների համադրությամբ, մեքենան դարձրել է  2012 թ-ին ամենամեծ պահաջարկ վայելող սեդանը:

«Road & Travel Magazine» ամսագիրը նման մրցանակի է արժանացնում  նոր կամ տպավարիչ կերպով կատարելագործված 10 ավտոմեքենաների: 

Հաղթողներին ընտրում է  մրցույթի ժյուրին, որի կազմում են ավտոմոբիլային  հայտնի լրագրողներ`  «MSN Autos»-ից, «Car and Driver»-ից եւ «Consumer Guide ® Automotive»-ից: «Optima»-ն արժանացել է նաեւ այլ պարգեւների` «2012թ. լավագույն ավտոմեքենա», «Տարվա սեդան» եւ այլն: