Փետրվարի 7-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 6.50-ին հրդեհ է բռնկվել Գյումրիի Օլիմպիական հերթափոխի քոլեջի տարածքում: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 7.27-ին, մարվել` 8.22-ին: Այրվել են քոլեջի հանդերձարանը, ծանրաձողի դահլիճը, միջանցքը, սանհանգույցը, գույքը` 101 քմ ընդհանուր մակերեսով:
Տեղադրություն




























