Շինարարության ծավալը 2012 թ. Հայաստանում ավելացել է 0.2%-ով, տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Ամենամեծ աճ արձանագրվել է բնակչության շինարարության գծով՝ 26.7%, իսկ կազմակերպությունների կողմից իրականացվող շինարարությունը նվազել է 1.7%-ով:

Ընդհանուր առմամբ՝ Հայաստանում 2012 թ. իրականացվել է մոտ 470 մլրդ դրամի (մոտ 1.15 մլրդ դոլար) շինարարություն: Դրա կեսն իրականացրել են կազմակերպությունները, բնակչության կողմից իրականացվել է մոտ 240 մլն դոլարի շինարարություն:

Շինարարության ծավալով երրորդ տեղում պետական բյուջեն է՝ 180 մլն դոլար: Միջազգային վարկերի հաշվին իրականացվել է մոտ 94 մլն դոլարի շինարարություն:

Մոտ 7 մլն դոլարի շինարարություն է իրականացրել Հայ Առաքելական եկեղեցին, ընդ որում՝ դա մոտ 20%-ով զիջում է նախորդ տարվա ծավալները;