Արաբական LykanHypersport սուպերքարի առաջին գնորդը, որի գինը 3,5 մլն դոլար, դարձել է Քաթարի շեյխ Յավան բին Համադ Ալ-Թանին: Այս մոդելն աշխարհի ամենաթանկարժեք սերիական ավտոմեքենան է, որն իր գնով գերազանցել է Bugatti Veyron Super Sport-ին (շուրջ 2,3 մլն դոլար):
Սուպերքարը, որը կթողարկվի ընդամենը 7 օրինակ, մշակել է լիբիական W Motors ընկերությունը՝ գերմանական RUF թյունինգ-ընկերության հետ համագործակցությամբ: Մեքենան հագեցած է 750 ձիաուժ (10000 Hм) հզորությամբ թվին-տուրբո 6 մխոցանի շարժիչով, որը Porsche-ի ագրեգատի մշակված տարբերակն է:
LykanHypersport-ը 100 կմ/ժամ արագություն հավաքում է 2,8 վայրկյանում, իսկ նրա առավելագույն արագությունը կազմում է 390 կմ/ժամ, հաղորդում է Аl Аrabiya News-ը:
Նորույթը ունի կարբոնային շասսի, լուսադիոդային լուսատեխնիկա՝ ադամանդե կառուցվածքով, եռաչափ հոլոգրաֆիկ դիսփլեյ, ինչպես նաեւ ինտերակտիվ դիմային վահանակ:
Սուպերքարի յուրաքանչյուր գնորդի կնվիրեն Cyrus Klepcys Watch ֆիրմայի էքսկլյուզիվ ձեռքի ժամացույց: Այդ ժամացույցների յուրաքանչյուր օրինակն արժե 200 հազար դոլար, գրում է Motor.ru-ն:
W Motors LykanHypersport-ը ներկայացվել է Քաթարի հունվարյան մոթոր-շոուի ժամանակ: Նրա բացման արարողությունը վարել է Քաթարի վարչապետ Համադ բին Յասիմ ալ-Թանին:
































