Հայաստանի պետական բյուջեի եկամուտները 2012 թ. կազմել են մոտ 940 մլրդ դրամ՝100,3%-ով ապահովելով տարեկան ճշտված ծրագրի կատարումը: Այդ մասին այսօր՝ փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Նախորդ տարվա համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 10,8%-ով կամ 91,3 մլրդ դրամով: Ընդ որում՝ հարկերը (ներառյալ՝ պետական տուրքերն ու պարտադիր սոցիալական ապահովության վճարները) աճել են 13%-ով կամ 101 մլրդ դրամով:Աճը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, բնապահպանական եւ բնօգտագործման վճարների, եկամտահարկի եւ ակցիզային հարկի գծով ստացված մուտքերով:

Պետական բյուջեի ծախսերը 2012 թ. կազմել են 951,7 մլրդ դրամ՝ կազմելով  տարեկան ճշտված ծրագրի 97.1%-ը: Թեեւ որոշակի թերակատարմանը՝ Ա. Ջանջուղազյանը հավաստիացրեց, որ պետական մարմինների բոլոր պարտավորություններն ամբողջությամբ ֆինանսավորվել են: նախորդ տարվա համեմատ պետության ծախսերն ավելացել են 4%-ով կամ 37 մլրդ դրամով: