Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 2012 թ. վերջում կազմել է 4.369 մլրդ դոլար, ինչը կազմում է ՀՆԱ-ի 42,6%-ը: Այդ մասին այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Ընդ որում՝ արտաքին պարտքը կազմել է 3.738 մլրդ դոլար, ներքին պարքտը՝ 631 մլն դոլար:

Ըստ Ա. Ջանջուղազյանի՝ Հայաստանը դասվում է նվազ պարտքի բեռ ունեցող երկների շարքին, եւ պետական պարտքի հետ կապված որեւէ ռիսկ տեսանելի չէ:

Ըստ Ա. Ջանջուղազյանի՝ պետական պարտքը 2011 թ. 4.129 մլրդ դոլար էր, որից 3.568 մլրդ դոլարը՝ արտաքին, 560 մլն դոլարը՝ ներքին:

Հետեւաբար՝ արտաքին պարտքը 2012 թ. աճել է մոտ 500 մլն դոլարով, իսկ ներքին պարտքը՝ 70 մլն դոլարով: