Այսօր` փետրվարի 4-ին Հայաստանի ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե նախարարը նշեց, որ այսուհետ խորհրդակցություններն անցնելու են ընդլայնված կազմով եւ օն-լայն ռեժիմով դրանց մասնակցելու են նաեւ նախարարության մարզային ստորաբաժանումների ղեկավարները։

Այսօրվանից մեկնարկում են ԱԻ նախարար Ա. Երիցյանի շրջայցերը հանրապետության մարզեր, որոնց ընթացքում նախարարության ղեկավար կազմը տեղում ուսումնասիրելու է անցած տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները։

Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում հանրապետության տարածքում գրանցված արտակարգ դեպք-պատահարների եւ դրանց արձագանքման միջոցառումների մասին։

Հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանը զեկուցեց, որ տեսչության մարզային բոլոր կառույցներն արդեն ներկայացրել են աշխատանքային հաշվետվությունները։