Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովներում պատրաստվել է արտոնագրային վճարների վերանայման մասին նոր օրենքի նախագիծ: Այդ մասին այսօր՝ փետրվարի 4-ին ՀՀ ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Նշենք, որ մի քանի տասնյակ ատամնաբույժներ այսօր բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ շենքի առջեւ՝ բողոքելով նոր արտոնագրային վճարներից: Նոր հարկերից դժգոհում են նաեւ անշարժ գույքի շուկայի ընկերությունները:
«Հանձնաժողովներում այդ հարցը քննարկվել է, ստեղծվել է նախագիծ, կառավարության հետ քննարկումներ են ընթանում: Եթե կառավարությունը իր համաձայնությունը տա՝ կընդունենք»,- ասաց ԱԺ նախագահը՝ պատասխանելով պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին:
Նշենք, որ 2013 թ. ուժի մեջ մտած արտոնագրային վճարները ատամնաբույժի յուրաքանչյուր բազկաթոռի համար նախատեսում է 80 հազ. դրամ, իսկ ռիելթորական գործակալության յուրաքանչհյուր աշխատատեղի համար՝ 60 հազ. դրամ հարկ:




























