Պարույր Հայրիկյանի դեմ հանցագործությունն ուղղված էր մեր ողջ պետականության դեմ: Այդ մասին փետրվարի 4-ին հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը Արարատի մարզի Մասիս քաղաքի ընտրողների հետ հանդիպմանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
«Ես ուրախ եմ, որ իմ գործընկերը` Պարույր Հայրիկյանն աստիճանաբար վերադառնում է շարք: Նրա հետ կատարվածը իսկական փորձություն էր: Վստահ եմ, որ մենք դրանից դուրս կգանք ավելի ամուր եւ միասնական»,- ասել է Սարգսյանը` հավելելով, որ դա հանցագործություն է, որն ուղղված է Հայաստանի առաջընթացի դեմ:
«Մենք պետք է շարունակենք առաջ ընթանալ մեր բնական առաջընթացի ճանապարհով; Քանի որ այդ հանցագործության նպատակն էր խախտել ընտրությունների բնական ընթացքը: Բայց ես վստահ եմ, որ մենք դա թույլ չենք տա: Այս իրավիճակում մենք պետք է շարվենք միայն ու միայն Սահմանադրությամբ: Եւ ես վստահեցնում եմ, որ մեր գործողությունները համապատասխանելու են դրա տառին եւ ոգուն»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Նշենք, որ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը տեղի է ունեցել հունվարի 31-ին: Նրան վիրահատել են փետրվարի 1-ին եւ թեկնածուն այժմ կարողանում է խոսել, տեղաշարժվել եւ շփվել մամուլի հետ:





























