Ներքին քաղաքականությունն այն ոլորտն է, որտեղ ավելի հաճախ է կիրառվում PR-ը: Թեկնածուներից յուրաքանչյուրը նախընտրական պայքարը վարում է սեփական մեթոդներով. Ինչ-որ մեկն օգտագործում է մտավոր ընդունակությունները, մյուսը` պարզապես պրոֆեսիոնալ հմտությունները: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
«Օրինակ, Հրանտ Բագրատյանն ու Արման Մելիքյանը նախընտրական արշավի ժամանակ օգտագործում են իրենց պրոֆեսիոնալ գիտելիքները: Որոշ թեկնածուներ աչքի են ընկնում էքստրավագանտությամբ: Իսկ երկրի գործող նախագահ Սերժ Սարգսյանը ղեավարվում է ավանդական մեթոդներով, որոնք բնորոշ են բոոր գործող նախագահների համար»,- նկատել է Սերգեյ Մինասյանը: Նրա կարծիքով, Հայաստանի գործող նախագահի թիմը փորձում է զերծ մնալ խոստումներից եւ ցուցադրել իր կառավարման օրոք ձեռքբերված դրական արդյունքները: «Բոլոր դեպքերում պետք է հաշվի առնել, որ գործող նախագահը միշտ ավելի մեծ քննադատության է ենթարկվում, քան ընդդիմադիր թեկնածուները»,- նշել է քաղաքագետը:
Նշենք, որ նախագահի պաշտոնին հավակնում են 8 թեկնածուներ, ընտրությունները կայանալու են փետրվարի 18-ին:




























