Հայաստանի կառավարությունը նախատեսում է անվճար դարձնել սրտի վիրահատությունները: Արարատի մարզի Արարատ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այսօր`փետրվարի 4-ին այդ մասին հայտնել է Հայաստանի նախագահի թեկնածու, պետության գործող ղեկավար Սերժ Սարգսյանը, հաղորդում է  NEWS.am-ի թղթակիցը:

Սարգսյանը նշել է  մարզերում առողջապահական հաստատությունների կատարելագործման կարեւորությունը. Թեեւ Երեւանը հանրապետության առողջապահական կենտրոնն է, որակյալ  բուժծառայությունները պետք է հասանելի լինեն նաեւ մարզերում: «Վերջին տարիներին Հայաստանի տարբեր մարզերում կառուցել եւ շահագործման են հանձնվել ամենաժամանակակից բժշկական համալիրներ: Մենք կշարունակենք  նրանց վերակառուցման եւ վերասինման ծրագրերը:

Այդպիսով, մենք կավելացնենք դրանց աշխատանքի արդյունավետությունը և կնվազեցնենք մայրաքաղաքի հաստատությունների ծանրաբեռնվածությունը:  Առողջապահության ոլորտում բարեփոխումների շրջանակում մտածում ենք նաեւ սրտի վիրահատություններն անվճար դարձնելու մասին:  Այդպիսով, մենք կփրկենք բազմաթիվ կյանքեր: Վերջիվերջո, ակհայտ է, որ  բոլոր հարցերում, եւ առաջին հերթին՝ առողջապահության հետ կապված, առավել ցանկալի է  կանխել խնդիրը, քան վերացնել դրա հետեւանքները: Մենք կշարունակենք անել ամեն ինչ մեր քաղաքացիներին որակյալ առողջապահական ծառայություններ մատուցելու համար: Յուրաքանչյուր փրկված կյանք երջանկություն է: Իսկ ամեն մի ընտանիքի երջանկություն մեր հասարակության երջանկությունն է», - ասել է Սերժ Սարգսյանը: