Փետրվարի 4-ին, ժամը 10.45-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի մոտ շունն ընկել է ձորակը, անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարները:

Փրկարարները շանը դուրս են բերել ձորակից:

Նույն օրը, ժամը 15.24-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բուռնազյան 3-րդ նրբանցքի մոտ շունն ընկել է ջրանցքը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից: