Հաղորդավարուհի Թինա Կանդելակին եւ RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ՆՏՎ հեռուստաալիքով միասին կվարեն «Երկաթյա տիկնայք» թոք-շոուն: Հաղորդումն առաջին անգամ եթեր կբարձրանա փետրվարի 17-ին:
Շոուն կհեռարձակվի ուղղիղ եթերով, կհյուրընկալվեն քաղաքական իշխող եւ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ, հայտնում է ՆՏՎ-ի կայքը: Շոուի ձեւաչափը «հարդ թոլք»-ն է՝ կոշտ բանավեճը:
Հաղորդավարները քննարկող կողմ կլինեն, իրենց դիրքորոշումը կպնդեն հյուրերից ոչ պակաս ջերմեռանդությամբ:
Կանդելակին եւ Սիմոնյանը համարվում են վառ արտահայտված իշխանամետներ, երկուսն էլ Հանրային պալատի անդամ են:





























