Քանի դեռ ոճրագործը չի հայտնաբերվել, Պարույր Հայրիկյանը վտանգի տակ է, հետեւաբար՝ կօգտվի թիկնապահների  ծառայություններից: Այս մասին այսօր` փետրվարի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի կուսակից ընկեր Կարո Եղնուկյանը:

Եղնուկյանը նշեց, որ ամբողջովին բացառում են նոր ընտրությունների հանգամանքը: «Մեզ համար պարզ էր, որ ոճրագործների նպատակը Պարույր Հայրիկյանին վերացնելն էր»,- ասաց նա՝ հավելելով, որ անկախությունից ի վեր սա Հայրիկյանի դեմ հինգերորդ դեպքն է, եւ եթե կատուների կյանքով ենք հաշվում, դեռ չորս կյանք ունի:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված նախագահի թեկենածուի նման որոշումը, նա պատասխանեց. «Սա անհաղթահարելի երեւույթ է, բայց Պարույր Հայրիկյանը չի ուզում դա շահարկել: Բայց թույլ է տալիս, որպեսզի մնացած  բոլոր թեկնածուները իրենց մոտեցումով իրենք  որոշեն»:

Նշենք, որ քիչ առաջ Պարույր Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը հայտարարեց, որ մահափորձի ենթարկված Պարույր Հայրիկյանը չի դիմելու Սահմանադրական դատարան` ընտրությունները հետաձգելու խնդրով:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am