Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին փետրվարի 14-ին կայցելի Թուրքիա: Այս մասին, այսօր` փետրվարի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հենց վարչապետը:
«Փետրվարի 14-ին ես կայցելեմ Թուրքիա: Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ սերտ համագործակցություն գոյություն ունի եւ այն պետք է շարունակվի»,- ասել է Իվանիշվիլին, հայտնում է «Նովոստի Գրուզիան»:
Բիձինա Իվանիշվիլիի խոսքով` իր մյուս այցելությունների մասին` մասնավորապես ԱՄՆ, կհաղորդվի ավելի ուշ:
Նշենք, որ Վրաստանի վարչապետի լիազորությունները ստանձնելուց հետո (2012 թվականի փետրվարի 25), Իվանիշվիլին այցելել է Բելգիա, Ադրբեջան եւ Հայաստան:





























