Նախագահական ընտրությունները հետաձգելու հարցով Սահմանադրական դատարան չդիմելու նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի որոշումն իր իրավունքի եւ հայեցողության հարցն է: Այս մասին, այսօր` փետրվարի 5-ին, Արարատի մարզի Վեդի քաղաքում ընտրարշավի ժամանակ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ երեկ երեկոյան ինքն անձամբ խոսել է Պարույր Հայրիկյանի հետ եւ շուտափույթ ապաքինում ու ազգային պետական կյանքին վերադարձ ցանկացել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանն ասուլիսում հայտարարել էր, որ Պարույր Հայրիկյանը դի դիմելու ՍԴ` ընտրությունները հետաձգելու հարցով: Դրանք կկայանան փետրվարի 18-ին, ինչպես նախատեսված են:

Իր այս որոշումը Հայրիկյանը բացատրել  նրանով, որ չի ցանկանում նպաստել բռնությամբ քաղաքական կյանքը փոխելու ծրագրերին:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի

/NEWS.am