Փետրվարի 5-ին, ժամը 20.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածի թիվ 28 շենքի բնակարանններից մեկում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Լիլիթ Վ.-ին պատկանող ննջասենյակում այրվել են համակարգիչ, բազկաթոռ եւ անկողնային պարագաներ:





























