Պակիստանի հյուսիս-արեւմուտքում հորդառատ անձրեւներին զոհ է գնացել 37 մարդ, ավելի քան 40 մարդ վիրավոր է:
Վատ եղանակը նաեւ ներքին եւ միջազգային չվերթների հետաձգման պատճառ է դարձել, շատ չվերթներ կատարվել են մեծ ուշացումներով, տասնյակ չվերթներ չեղյալ են հայտարարվել:
Ինչպես գրում է Gazeta.ru-ն, հորդառատ անձրեւները, ձյունն ու սողանքները երկրի շատ շրջաններում կաթվածահար են արել մեքենաների երթեւեկությունը: Մասնավորապես խոսքը Աբոթաբադ, Սվաթ, Մանսեհրա եւ Շանգլա շրջանների մասին է, որոնք կտրվել են Պակիստանը մնացած հատվածներից:
Պակիստանի հիդրոօթերեւութաբանական դեպարտամենտի տվյալներով` անձրեւները կշարունակվեն եւս մեկ օր:





























