Լոռու մարզում սահմռկեցուցիչ սպանություն է կատարվել. եղբայրը սպանել է եղբորը:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Գուգարքի բաժնում փետրվարի 7-ին` ժամը 20:05-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի մասում կտրած-ծակած վերքերի հետքերով «շտապօգնության» ավտոմեքենայով Սիվաշավան ավանից իրենց մոտ է տեղափոխվել 1987թ. ծնված Էդուարդ Գրիգորյանի դիակը։

Փաստի առթիվ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 18:00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Է. Գրիգորյանին իրենց տանը դանակահարել եւ սպանել է եղբայրը` 1985 թ. ծնված Արայիկ Գրիգորյանը։ Ա. Գրիգորյանը ձերբակալված է։ Կատարվում է նախաքննություն։