«Երեւանը եւ երեւանցիները» համահայկական հայրենակցական հասարակական կազմակերպության արտահերթ կոնֆերանսի ժամանակ հայատարություն է ընդունվել 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում Հայաստանի գործող նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին սատարելու մասին:
«ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմից առաջարկած ծրագիրը իրատեսական է՝ իր ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ կարգախոսով , եւ յուրաքանչյուր ՀԱՅԱՍՏԱՆՑԻ իրական երաշխիք է ունենալու, որ իր երեխաներն ապրելու են առաջադեմ ապահով Հայաստանում: Ապահով հայրենիք եւ ապահովված ընտանիք՝ սա է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նպատակադրումը»,-հայտարարել է կազմակերպության նախագահ Եղիա Շամշյանը:





























