Ֆրանսիական ավտոմոբիլային Forumpro ֆորումում հայտնվել են BMW 3-Series GT հեթչբեքի առաջին պաշտոնական լուսանկարները` սպորտային M-փաթեթով եւ առանց դրա: Այդ մոդելի հրապարակային ներկայացումը կկայանա Ժնեւի մարտին կայանալիք մոթոր-շոուում:

Այս մոդելը կառուցված է սովորական BMW 3-Series- ի ձգված պլատֆորմի վրա: Մոդելի հստակ չափսերի մասին չի հաղորդվում, սակայն սպասվում է, որ GT-ն մի փոքր կարճ կլինի երկարեցված սեդանից, որը նախատեսված է չինական շուկայի համար:

3-Series GT-ի առաջին պիլոտային խմբաքանակը թողարկվել է նախորդ տարվա օգոստոսին` Լեյպցիգի գործարանում: