Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին ընդունել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հանդիպմանը արծարծվել են երկու հայկական հանրապետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:

Երկուստեք նշվել է Հայաստանի եւ Արցախի քաղաքական ուժերի միջեւ սերտ համագործակցության անհրաժեշտությունը, հատկապես` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու Արցախի միջազգային ճանաչման գործում: