«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտրողների մեծ մասը կանայք են, որոնք նրան բավական սեքսուալ տղամարդ են համարում: Այդ մասին փետրվարի 7-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Սոցիոլոգը պարզաբանել է, որ քաղաքական գործչի համար կարեւոր նշանակություն ունի ձայնը: «Եթե քաղաքական գործչի ձայնում գերակշռում են բասային ձայները, նա առավել սեքսուալ է համարվում: Ինչ վերաբերում է «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյանին, նա ընկալվում է որպես հոգնած գործիչ»,- նշեց Ադիբեկյանը:

Նրա կարծիքով, գործող նախագահն աշխատում է ամերիկյան ոճով, ամեն ելույթում անդրադառնում մի թեմայի, նրա ձայնում նկատվում է փոքր թելադրող տոն: Րաֆֆի Հովհաննիսյանն ամբողջ ժամանակ խոսում է թելադրող տոնով եւ շատ է կրկնում նույն բանը: Հրանտ Բագրատյանը շատ արագ է խոսում, թվային տվյալներ ներկայացնում: Նա պետք է դանդաղ եւ հստա խոսի»,- ընդգծել է սոցիոլոգը: