Դրամատիկական թատրոնի մոտ, ԿԸՀ-ի դիմաց հացադուլ եւ ինքնաբացարկ հայտարարած Արամ Հարությունյանը հացադուլից առաջ հաց ու պանիր է կերել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը: (ֆոտոռեպորտաժ)
«Այս օրերին այնքան որ առավոտյան մի բան եմ կերել եւ դուրս եկել: Հաց ուտելը ժամանակի կորուստ է: Համարենք հաց ու պանիր եմ կերել: Այսօր օրերին հաց կերել եմ միայն, որ գլուխս չցավի»,-ասաց Արամ Հարությունյանը եւ ավելացրեց, որ հացադուլից հետո եւս հաց ու պանիր է ուտելու:
Հարցին, թե ո՞րն է իր ամենասիրած ուտեստը, նա պատասխանեց. «Հիմա մի ուտեստ կասեմ, որը կարող է անծանոթ լինել: Հին հայկական ճաշ կա` քալադոշ, լսե՞լ եք: Դա Սյունիքում է ընդունված: Ես արմատներով Սյունիքից եւ Վայոց Ձորից:
Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանը ԿԸՀ շենքի դիմաց հացադուլ է հայտարարել այսօր` փետրվարի 7-ին, ժամը 17:00-ին, որը կավարտի ուղիղ մեկ օր անց: Նա նաեւ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ եւ դուրս է գալիս ընտրապայքարից:
Լուսանկարը՝ ԱրսենՍարգսյանի/NEWS.am





























