ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը մասնակցել է Պորտուգալիայում կայացած Սոցինտերնի խորհրդի ժողովին եւ ընտրվել է Սոցինտերնի տարածաշրջանային համանախագահ: Այս մասին, այսօր` փետրվարի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ինքը` Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքով` դա աշխարհի ամենամեծ կազմակերպություններից մեկն է, ընդգրկում է Սոցիալիստական կուսակցություններն աշխարհի գրեթե բոլոր երկրներից:
«Կային Ռուսաստանից, Մոլդովայից եւ այլ երկրներից թեկնածուներ, սակայն մենք հաղթեցինք: Թուրքական կուսակցությունը դահլիճում չէր: Հավանաբար դուրս էին եկել, որ չմասնակցեն, բայց ոչինչ: Իսկ Ադրբեջանը կորցրեց իր կարգավիճակը, քանի որ իրականության մեջ որպես այդպիսին կուսակցություն չկա»,- մանրամասնեց Վահան Հովյաննիսյանը եւ ավելացրեց, որ ՀՅԴ-ն ընդրգվել է նաեւ ֆինանսական հաշվեկշիռը հաշվող ստուգող, վերահսկող հանձնաժողովի աշխատանքերում:
Հարցին, թե ի՞նչ է տալու այդ անդամակցությունը Հայաստանին, դաշնակցական գործիչը պատասխանեց. «Օրինակ, եթե ձեզ թվում է Ֆրանսիայի նախագահը ներքին զգացողությունից ելնելով է վարում Հայոց ցեղասպանությունը ժխտողների նկատմամբ սանկցիաներ կիրառելու քաղաքականություն սխալվում եք»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























