Հիվանդ իշխանություն եւ հիվանդ հասարակություն է, որոնց միջեւ տեղի է ունենում ինչ-որ միջոցառում, որն անվանվում է քվեարկություն, իսկ պարկեշտ մարդիկ փորձում են դրանից հեռու մնալ: Այս մասին, այսօր` փետրվարի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` ՀՅԴ-ն վերջում փորձելու է այդ ամենը դարձնել իշխանության դեմ ցույց: Ավելին` Վահան Հովհաննիսյանը նշեց, որ քվեարկության ընթացքում բոլորին կողմ է քվեարկելու, քանի որ իր համար մեկ է:
Նա նաեւ հիշեցրեց, որ ՀՅԴ բյուրոն որոշում ունի չքվեարկել իշխանության օգտին: Ինքը կենթարկվի այդ որոշմանը, սակայն մյուս թեկնածուներին կողմ կքվեարկի, իմանալով հանդերձ, որ այդ դեպքում իր քվեարկությունն անվավեր կճանաչվի:
Վահան Հովհանիսյանն ընդգծեց, որ այս փուլում իրենք ընտրություններին մասնակցելու իմաստ չեն տեսնում, իսկ մյուս փուլում կարող է իմաստ տեսնեն եւ շատ արագ իրավիճակ փոխվի:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























