Մոսկվայի քաղաքային դատարանը գնդապետ Վլադիմիր Կվաչկովին մեղավոր է ճանաչել ռազմական խռովություն կազմակերպելու փորձի եւ ահաբեկչությանն աջակցելու մեջ եւ դատապարտել 13 տարվա ազատազրկման` խիստ ռեժիմի գաղութում: Նրա հանցակից Ալեքսանդր Կիսիլյովը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման:

Ամբաստանյալներին սպայական կոչումներից չեն զրկել: Բացի այդ, դատարանը որոշել է Պետական հետախուզական վարչության նախկին գնդապետի կնոջը վերադարձնել խուզարկության ժամանակ ագռրաված գումարը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Դատավորն ընդգծել է, որ «նրանք դատապարտվել են քրեորեն պատժելի արարքի, ոչ թե` քաղաքական հայացքների համար»:

Դեռեւս 2005 թվականի մարդտին մահափորձ է կատարվել Ռուսաստանի «ՌԱՕ ԵԷՍ» ընկերության նախկին ղեկավար Անատոլի Չուբայսի դեմ: Կվաչկովը 4 կասկածյալներից մեկն է եղել այս գործով, բայց 3-ամյա դատավարությունից հետո երդվյալ ատենակալների դատարանն ազատ էր արձակել նրան: Այդուհանդերձ, 2010-ին Կվակչկովին կրկին կալանավորել էին` զինված խռովության գործի շրջանակներում:
Փետրվարի 5-ին Վլադիմիր Կվաչկովը դատարանում հանդես է եկել վերջին խոսքով: Նա հայտարարել է, որ Ռուսաստանում հեղափոխական իրավիճակ է հասունացել, քանի որ պետական իշխանության ճակատագիրը չի որոշվում ժողովրդի ուժող ու հզորությամբ: Ներկա իշխանությունները, ըստ նրա, Ռուսաստանի օկուպանտներն են: Նա հայտարարել է, որ «սառը պատերազմից հետո» Ռուսաստանում իշխանությունը գրավել է «հրեա-մասոնական» էլիտան: