Փետրվարի 9-ին, ժամը 03.37-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թոթովենց փողոցի թիվ 10 շենքի դիմաց` ավտոտնակում, այրվում է ավտոմեքենա:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.57-ին, մարվել` 04.08-ին:
Ամբողջությամբ այրվել է Գ. Կոչկոյանին պատկանող «ՎԱԶ 2105» մակնիշի 34 OP 875 պետհամարանիշի ավտոմեքենան:





























