Փետրվարի 7-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի բնակարանից 500.000 դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդեր են գողացել:
Ոստիկանության լրատվական վարչությունից հայտնում են, թե փետրվարի 8-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության եւ Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են Գոռավան գյուղի բնակիչներ՝ 1988 թ. ծնված Հովիկ Ա.-ն եւ 1989 թ. ծնված Արա Բ.-ն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Հովիկ Ա.-ն եւ Արա Բ.-ն ձերբակալված են:





























