Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում այսօր`փետրվարի 9-ի գիշերը շտապօգնություն կանչի ուշացման պատճառով   40-ամյա Արթուր Երանոսյանը ծեծի է ենթարկել ավտոմեքենայի վարորդին` 71-ամյա Ռոբերտ Եդիգարյանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության Էջմիածնի բաժնից: Ռոբերտ Եդիգարյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Ծաղկունքի բնակիչները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին, որ Արթուր Երանոսյանը կնոջ համար է մեքենա հրավիրել, որը մոտավորպես 30 րոպե ուշացել է: Ոստիկանության Էջմիածնի բաժնում հետաքննություն է սկսվել: