Այսօր՝ փետրվարի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռիի մարզի Վանաձոր քաղաքում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 12:20-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում, Գուգարք գյուղի բնակիչ 30-ամյա Գարիկ Ավագյանը, Ռաֆ մակնիշի 21ՕՍ 738 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ղուրսալ գյուղի բնակիչ, 70-ամյա Ռոմիկ Մարտիրոսյանին, վերջինս տեղում մահացել է:
Փաստի առթիվ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: NEWS.am-ի Լոռիի թղթակցի փոխանցմամբ, մեքենայի վարորդը փախուստի չի դիմել:
Վրաերթի վայրում աշխատում են Լոռիի ճանապարհային ոստիկանները՝ հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքի ոստիկանները՝ ոստիկանապետ Արա Կարապետյանի գլխավորությամբ:
Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի/NEWS.am





























