Հայաստանի բարձրաստիճան զինվորական պաշտոնյաները կտրականապես դեմ են, որպեսզի կանայք ակտիվ մասնակցություն ունենան Հայաստանի կյանքում: Այս թեմայով հերթական հայտարարությունն է արել Հայաստանի Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ Մարտին Կարապետյանը:
Ի պատասխան այն հարցին, թե կանայք կարո՞ղ են արդյոք հաշվառվել նրա կողմից ղեկավարվող բուհում, Մարտին Կարապետյանը պատասխանել է, որ դա անհնար է: Նա հիշեցրել է, որ ուժային կառույցներում, այդ թվում եւ Զինուժում կանայք աշխատում են որպես բուժաշխատողներ, դասավանդողներ, կապի աշխատակիցներ եւ այլն: «Պարտադիր չէ, որ կանայք իրենց պարտքը կատարեն առաջնային դիրքերում` զենքը ձեռքին»,- նշել է Մարտին Կարապետյանը:
Մեր կողմից նշենք, որ հանրության մեջ կանանց հանդեպ այդ «կովկասյան» մոտեցումը, մասնավորապես, իրենից ներկայացնում է քաղաքակիրթ աշխարհի աներդաշնակությունը: Ոչ միայն Եվրոպայի երկրներում արդեն վաղուց կանայք հնարավորություն ունեն զինվորական կրթություն ստանալ եւ ռազմական բարձր պաշտոններ զբաղեցնել` մինչեւ Պաշտպանության նախարար:




























